Մատչելի հղումներ

Ռուսաստանը սգում է Մոսկվայի մետրոյում ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվածների հիշատակը


Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է սգալ Մոսկվայի մետրոյում իրագործված 2 ահաբեկչական պայթյունների արդյունքում զոհված 39 մարդկանց հիշատակը, երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մշակում է ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարություն։

Հեռուստատեսային իր ելույթում Մեդվեդեւը շեշտել է հասարակական տրանսպորտում լուրջ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Ուղղափառ Հիսուս Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցավ զոհվածների հիշատակին նվիրված եկեղեցական արարողություն։ Երկրի հեռուստակայանները դադարեցրել են զվարճալի հաղորդումների հեռարձակումը։

Հանցանքի պատասխանատուները դեռեւս չեն արձագանքել, սակայն պաշտոնական հաղորդագրություններում հարձակման պատասխանատվությունը վերագրվում է Հյուսիսային Կովկասի ահաբեկչական կազմակերպությունների անդամ երկու կանանց։

Պաշտոնյաները տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոն սկսել է գործել արդեն երեքշաբթի օրը։
XS
SM
MD
LG