Մատչելի հղումներ

Ներողություն Սրեբրենիցայի ջարդերի, այլ ոչ՝ ցեղասպանության համար


Սերբիայի խորհրդարանը քննարկում է մի բանաձեւ, որը ներողություն է խնդրում 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի հազարավոր մահմեդականների ջարդն իրականացնելու համար։
Բանաձեւը, որը ներկայացրել է Սերբիայի կառավարող կուսակցությունը, ընդգրկում է ցավակցական խոսքեր մահմեդական սպանված մոտ 8ՕՕՕ տղամարդկանց ու տղաների համար, սակայն որեւէ կերպ չի ակնարկում, որ կատարվածը եղել է ցեղասպանություն։


Սերբիայի ազգայնական կուսակցությունները մերժում են բանաձեւը՝ պնդելով, որ այն պետք է պարունակի 1992-1995 թվականների պատերազմի ընթացքում նաեւ մահմեդականների ու խորվաթների կողմից իրականացված հանցագործությունների մասին կետեր։

2ՕՕ9 թվականին Եւրոպական խորհրդարանն ընդունել էր մի որոշում, որով Սրեբրենիցայի իրադարձությունները ճանաչվել են ցեղասպանություն։ Ըստ նույն հայտարարության, Սրեբրենիցայի ցեղասպանությունը Երկրորդ աշխարհամարտից հետո Եւրոպայում պատերազեմական ամենածանր հանցագործությունն է եղել։

Բոսնիայի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը, Սրեբրենիցայի ջարդերը կազմակերպելու գործում մասնակցություն ունենալու մեղադրանքով, այժմ գտնվում է Հաագայի միջազգային դատարանում։ Դեռեւս փախուստի մեջ է գտնվում Բոսնիայի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը։

XS
SM
MD
LG