ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոն է վերադարձել նախապես չհայտարարված Աֆղանստան կատարած կարճաժամկետ այցելությունից հետո:
Օբամայի Քաբուլ կատարած 6-ժամյա այցելության հիմնական նպատակը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, այդ երկրում կոռուպցիայի դեմ պայքարում միջոցառումների և կառավարման ոլորտի խնդիրներ քննարկելն էր:
Քարզայը շնորհակալություն է հայտնել Օբամայից ԱՄՆ-ի կողմից իրականացվող աջակցության համար` նշելով, որ առաջիկայում իր երկիրն ունակ կլինի ինքն իր անվտանգությունն ապահովել:
Սպիտակ Տան տվյալների համաձայն, մայիսի 12-ին նախատեսվում է Աֆղանստանի ղեկավարի այցը Վաշինգտոն:
Նախագահ Օբաման հանդիպել է նաև ամերիկյան բանակի հրամանատարներին, Քաբուլից դեպի հյուսիս տեղակայված Բագրամի ռազմական օդային հենակետում: