Մատչելի հղումներ

Պայթյուններ Մոսկովյան մետրոյում


Մոսկովյան մետրոպոլիտենում մարտի 29-ին երկու կանանց կողմից իրականացված պայթյունի արդյունքում 38 մարդ զոհվել` ևս 60-ը վիրավորվել են:

Պաշտոնական հաղորդագրություններում միջադեպի պատասխանատվությունը վերագրվում է Հյուսիսային Կովկասի ահաբեկիչներին:

Մոսկվայի «Լուբյանկա» կայարանում տեղի ունեցած առաջին պայթյունը 25 մարդու կյանք է խլել: Մետրոյի այս կայարանը տեղակայված է նախկին խորհրդային ՊԱԿ-ին փոխարինող այժմյան Դաշնային Անվտանգության Ծառայության շենքի տակ: «Լուբյանկա»-ից 4 կանգառ հեռավորության վրա, 40 րոպե անց իրականացվել է 2-րդ պայթյունը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում, ՌԴ անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, թե ըստ նախնական տեղեկությունների ահաբեկչական հարձակումն իրականացվել է հյուսիսկովկասյան խմբերի կողմից:

Այս պահին որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի վերաբերյալ, հիշեցնենք, սակայն, որ նախորդ ամիս չեչեն զինյալների ղեկավարներից Դոկու Ումարովը հայտարարել էր, թե իրենք նախատեսում են շարունակել «պատերազմ»-ը Ռուսաստանյան քաղաքներում:

Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, թե ամերիկյան ժողովուրդը ցավակցում և աջակցում է Ռուսաստանին ծայրահեղականների դեմ պայքարում:

XS
SM
MD
LG