Մատչելի հղումներ

Սպիտակ Տունը պաշտպանում է ՛՛ընդմիջումային նշանակումներ՝՝ գործելակերպը


Սպիտակ Տունը պաշտպանում է նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ պետական 15 բարձրագույն պաշտոնյաների նշանակումը իրագործել, այսպես կոչվող ՛՛ընդմիջումային նշանակումների՝՝ միջոցով, որը շրջանցում է ԱՄՆ-ի Սենատի հաստատման անհրաժեշտությունը։

Սպիտակ Տան խորհրդատու Դեյվիդ Աքսելրոդը հեռուստատեսային մի հարցազրույցում հայտարարել է, որ ՛՛հանրապետականների խաթարիչ գործողությունները՝՝ մի քանի ամիս է, ինչ խոչընդոտում են պետական բարձր պաշտոննների համար վարչակազմի առաջարկած 77 թեկնածուների նշանակումը։

՛՛Ընդմիջումային նշանակումներով՝՝ պաշտոնավարող անձինք կարող են ծառայել մինչեւ տարվա վերջ, երբ կավարտվի Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանը։

Թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատ նախագահները բազմաթիվ անգամներ օգտագործել են ՛՛ընդմիջումային նշանակումներ՝՝ գործելակերպը, շրջանցելու համար Սենատի կողմից հաստատվելու անհրաժեշտությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները ՛՛ընդմիջումային նշանակումների՝՝ գործելակերպը բնութագրում են նախագահական իրավունքների չարաշահում։

XS
SM
MD
LG