Մատչելի հղումներ

Թուրքիան եւ ԱՄՆ-ը քննարկել են Հայողց Ցեղասպանության բանաձեւը


Թուրքիան ճնշում է բանեցնում ԱՄՆ-ի վրա ընդդիմանալու Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը ԱՄՆ-ի Կոնգրեսում։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուի միջեւ կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում քննարկման գլխավոր թեման վերաբերել է Հայոց Ցեղասպանության բանաձեւին։

Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, թե այդ բանաձեւի ընդունումը կարող է բացասաբար ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերի եւ ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։ ՛՛Քաղաքական գործիչները չեն կարող վճիռներ կայացնել պատմական հարցերի շուրջ՝՝, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Մարտի սկզբներին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց 1915 թվականի հայերի սպանությունները, Օսմանյան կայսրության ուժերի կողմից, ցեղասպանություն բնութագրելու բանաձեւը։

XS
SM
MD
LG