Մատչելի հղումներ

Լրացուցիչ ճնշումներ Թեհրանի վրա


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլըրի Քլինթընը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին հորդորել է շուտափույթ կերպով քննարկել Իրանի միջուկային ծրագրերի խնդիրը:

Քլինթընը խոսել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլից, նշելով, որ մոտ ապագայում այդ հարաբերություններում դրական տեղաշարժեր են սպասվում:

Պատասխանելով Իրանի հետ երկկողմ հարաբերությունների հեռանկարին վերաբերող հարցին` ամերիկացի պաշտոնյան ասել է, թե Միացյալ Նահանգներն այժմ փորձում է անել իրենից կախված ամեն ինչ այդ երկրի կառավարության հետ երկխոսություն հաստատելու համար:

Քլինթընն ավելացրել է նաև, որ ՄԱԿ-ի միջուկային փաստահավաք խմբի տվյալները վկայում են, որ Իրանը շարունակում է անտեսել միջազգային հանրության մոտեցումները:

Արդյունքում, ըստ նախարարի, Միացյալ Նահանգները և մի շարք այլ պետություններ ստիպված են ավելացնել ճնշումները Թեհրանի վրա:

XS
SM
MD
LG