ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը երկրի Սենատին հայտնել է, թե աստիճանաբար ավելի լավատես է դառնում Աֆղանստանում Թալիբանին հաղթելու հարցում։
Նրա խոսքերով, նույնիսկ առանց հավելյալ 3Օ հազար թվակազմով համալրումների, այժմ կա լավ հնարավորություն թալիբներին պարտության մատնելու համար։
Հինգշաբթի օրն անցկացված լսումների ժամանակ նա հավաստիացնում էր սենատորներին, որ Թալիբանն Աֆղանստանում աստիճանաբար ավելի է հեղինակազրկվում։
Գեյցը եւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը Սենատում էին՝ Աֆղանստանի քաղաքացիական եւ զինված ուժերի անձնակազմի աշխատանքների համար 35 միլիարդ դոլարի հատկացումներ խնդրելու նպատակով։
Քլինթընի խոսքերով, միայն անցյալ տարի քառապատկվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի քաղաքացիական անձնակազմի թիվը։