Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին չխանգարել արբանյակային կապը


ՄԱԿ-ի Միջազգային հեռահաղորդակցության միությունն կոչ է անում Իրանին դադարեցնել միջազգային ռադիո եւ հեռուստատեսային արբանյակային հաղորդումները խանգարելու գործողությունները՝ հիշեցնելով, որ ըստ միջազգային օրենքների, արգելված է արտասահմանյան արբանյակային ազդանշաններին միջամտությունը։ Հայտարարության մեջ դրա համար չի մեղադրվում Իրանի կառավարությունը, սակայն նշվում է, որ խանգարող ալիքներն արձակվում են Իրանի տարածքից։


Արբանյակային ՝՝Eutelsat՛՛ ընկերությունը բողոքում է, որ անցյալ տարվա նախագահական ընտրություններիցն հաջորդած անհանգստություններից հետո Իրանը խոչընդոտում է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի եւ ՝՝ԲիԲիՍի՛՛ կայանի պարսկերեն լեզվով հեռարձակվող հաղորդումները։

Եւրոպական Միությունը նույնպես դատապարտում է արբանյակային հաղորդումներն Իրանում խանգարելու փորձառությունը։

ՄԱԿ-ի Միջազգային հեռահաղորդակցության միությունը սակայն չունի Իրանին այս հարցում պարտադրելու հնարավորություն։

XS
SM
MD
LG