Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի  նոր զեկույցի  տվյալներով անտառահատման գործընթացը դանդաղել է


Սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն 13 մլն հեկտար հող է անտառահատվել 2000- 2010 թվականների ընթացքում, ինչը դրական ցուցանիշ է ի համեմատ նախորդ տասնամյակին անտառահատված 16 մլն հեկտար հողի։

Զեկույցում նշվում է, որ դրական փոփոխությունները պայմանավորված են անտառահատման գործնթացների կրճատմամբ Բրազիլիայում եւ Ինդոնեզիայում, ինչպես նաեւ՝ Ասիայում իրագործվող անտառների վերատնկման ծրագրերով։

Զեկույցում նշված է, որ չնայած անտառահատումները նվազել են անցյալ տարիների համեմատ,այնուամենայնիվ արդյունքը դեռ գոհացուցիչ չէ,Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում շարունակվող հսկայական չափերի անտառահատումների պատճառով։

XS
SM
MD
LG