Մատչելի հղումներ

Թուրքիայի դեսպանը եկող շաբաթ կվերադառնա Շվեդիա


Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հիշեցնելով, որ դեսպանին Շվեդիայից հետ կանչելու որոշումը կայացվել էր այս երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստի պատճառով։

Դրանից հետո էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգրուշացրեց, որ Թուրքիայից կարող է ՝՝արտաքսվել այստեղ անօրինական կարգով բնակվող մոտ 1ՕՕ հազար հայ՛՛։

Թուրքիան ավելի վաղ հետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի օգտին։
Թե երբ է իր դեսպանը վերադառնալու Վաշինգտոն, Թուրքիան դեռեւս ոչինչ չի հայտարարում։


XS
SM
MD
LG