Մատչելի հղումներ

Ախթամարի Սուրբ Խաչը որպես եկեղեցի կգործի տարին մեկ անգամ


Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարարությունը Վանում գտնվող եկեղեցում տարին մեկ անգամ կթույլատրի կրոնական արարողություն։


Վանալճի Ախթամար կղզում գտվնող պատմական Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել ու որպես թանգարան էր բացվել 2ՕՕ7 թվականին։ Այդ ժամանակներից ի վեր սկսվել էին վիճաբանություններ այն հարցի շուրջ, թե արդյոք եկեղեցին պիտի իր դռները բացի հավատացյալների առջեւ, թե ոչ։ Ըստ Թուրքիայի օրենքների, որպես թանգարան գործող կառույցներում արգելվում են կրոնական արարողությունները։

Hürriyet Daily News թերթին հունվար ամսին տված հարցազրույցում մշակույթի նախարարն ասել էր, թե օրենքում վերջնական փոփոխություններ են կատարվում՝ տարին մեկ անգամ եկեղեցին որպես սրբավայր օգտագործելու համար։
Իսկ եկեղեցու վրա խաչի տեղադրման հարցը դեռեւս լուծված չէ։

XS
SM
MD
LG