Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի դեմ փոխել են  ռուսական Լուկոյլ ընկերության դիրքորոշումը


Ռուսաստանի երկրորդ խոշորագույն նավթարդյունաբերական ընկերությունը՝ Լուկոյլը դուրս է եկել Իրանի հետ համագործակցող մի նախագծից, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների հաստատման հետեւանքով։

Լուկոյլը հայտարարել է, թե 63 միլիոն դոլարի կորուստ կրելով լքել է ԱՆԱՐԱՆ նախագիծը։

Լուկոյլը գտնվում էր Անարանի նավթահորերի կառուցման գործում համագործակցող ընկերությունների խմբում, որը ընթացիկ տարում օրական 100,000 տակառ նավթ արտադրելու կարողություն ունի։

ՄԱԿ-ը երեք փուլերից բաղկացած պատժամիջոցներ է հաստատել Իրանի դեմ, հայտարարելով, որ այդ երկիրը ուրան է հարստացնում միջուկային զենքերի արտադրության նպատակով։ Իրանը, սակայն, պնդում է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

XS
SM
MD
LG