Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զենքի վերաբերյալ պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այդ երկում:
Մարտի 24-ին Չեխիայի արգործնախարարության տարած հայտարարությունում ասվում է, թե ռուս-ամերիկյան բանակցությունները մոտեցել են այն փուլին, որ դեռևս 1991-ին ստորագրված ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը կարող է նորացվել: Ի դեպ, պայմանագրի ժամկետը լրացել էր նախորդ դեկտեմբերին:
Պաշտոնական Մոսկվան և Վաշինգտոնը մինչ այս նշել էին, որ Ժնևում ընթացող երկկողմ բանակցություններն ավարտական փուլում են: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլըրի Քլինթընն անդրադարձել էր խնդրին, նշելով, որ բոլոր հիմնական հարցերի շուրջ պայմանավորվածություններն առկա են և այժմ միայն տեխնիկական մանրամասնություններն են համաձայնեցվում:
Պաշտոնական հայտարարությունների համաձայն, պայմանագիրը ենթադրում է առաջիկա 7 տարիների ընթացքում երկու երկրների միջուկային զենքի քանակը նվազեցնել մինչև 1500-1,675 միջուկային մարտական գլխիկների: