Մատչելի հղումներ

Իսրայելը նախատեսում է վերաբնակեցնել


Իսրայելի կառավարությունը որոշում է հրապարակել Արևելյան Երուսաղեմում վերաբնակեցման ծրագրով 20 նոր բնակարանների կառուցման վերաբերյալ: Այս քայլն էլ ավելի է բարդացնում ԱՄՆ-Իսրայել առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Հայտարարությունը հրապարակվել է մարտի 23-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանիահուի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպումից հետո:

Խնդրի շուրջ Սպիտակ տան պաշտոնական արձագանքը դեռևս չի հրապարակվել: Սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այսօր Օբամա-Նեթանիահու բանակցությունները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ մինչ այս Օբամայի վարչակազմը քննադատել էր Իսրայելի իշխանությունների` Արևելյան Երուսաղեմում 1600 նոր տներ կառուցելու վերաբերյալ ծրագրերը: Այս տարածքը պաղեստինյան կողմը դիտարկում է որպես Պաղեստինի ապագա մայրաքաղաք:

Իսրայելի կառավարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, թե այս պահին նախատեսվում է ընդամենը 20 նոր բնակարան կառուցել նախկինում որպես հյուրանոց ծառայած մի շենքի տարածքում:

XS
SM
MD
LG