Մատչելի հղումներ

Ձերբակալվել են Բիշքեկում


Ղրղզստանի ընդդիմության ներկայացուցիչների կողմից տարածված հաղորդագրության համաձայն, երկրի ոստիկանությունը 20 ընդդիմադիրների է ձերբակալել Բիշքեկում անցկացված հակակառավարական հանրահավաքների ժամանակ:

Հանրահավաքը տեղի է ունեցել Ղրղզստանի կառավարության շենքի առջև մարտի 23-ին, երկրի ղեկավար Քուրմանբեկ Բաքիևի գլխավորությամբ տեղի ունեցող համազգային խորհրդաժողովի ընթացքում:

Ղրղզստանի ընդդիմության առաջնորդ Թեմիր Սարիևը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին, ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ դաժան է որակել:

Վերջին շրջանում նախագահ Բաքիևի նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքն աճել է: Այս հանգամանքը պայմանավորված է վերջին շրջանում երկրի տնտեսության վատթարացմամբ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում առկա կամայականությունների աճի արդյունքում: Նախորդ շաբաթ

Բիշքեկում հակակառավարական հանրահավաքին էր մասնակցում շուրջ 3000 մարդ:
Ցուցարարների պահանջները հիմնականում վերաբերում են սոցիալական վարձավճարներին և մամուլի ազատություններին առընչվող խնդիրների:

XS
SM
MD
LG