Մատչելի հղումներ

Սնունդ արտադրող ընկերությունները սատարում են Միշել Օբամայի առողջ ապրելակերպի ծրագրին


Աշխարհի 2-րդ ամենամեծ սննդի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունը հայտարարել է, որ արտադրվելիք մթերքներում կկրճատի շաքարի եւ սոդայի պարունակությունը՝ դրանք դարձնելով ավելի սննդարար։
՝՝Պեպսին՛՛ հայտարարել է, որ մինչեւ 2010 թվականը պիտակների վրա ավելի մանրամասն կնշի արտադրանքի բաղադրությունը։

Սննդամթերք արտադրող մեծ մի քանի այլ ընկերություններ եւս ծրագրում են սոդայի կրճատում իրենց արտադրանքում։

Անցյալ ամիս էր՝՝Պեպսին՛՛ հայտարարել, որ կշարունակի դպրոցներում բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքները առողջարար հյութերով փոխարինելու իր ծրագրի մասին։

Ընկերությունները հանդես եկան նման առաջարկներով երկրի առաջին տիկին Միշել Օբամայի սկսած արշավից հետո,որը շեշտում է առողջ սննդի եւ մարմնամարզության կարեւորությունը երեխաների գիրության դեմ պայքարելու համար։

XS
SM
MD
LG