Մատչելի հղումներ

Ջրային պաշարների խնդիրն աշխարհում


Մարտի 23-ին ԱՄՆ-ի արտգործնախարար Հալըրի Քլինթընը հայտարարել է, թե առաջիկա 15 տարիների ընթացքում աշխարհի երկրների շուրջ 2/3-ը ջրային պաշարների պակաս է ունենալու:

Ջրի համաշխարհային օրվա իր ելույթում Քլինթընը նշել է, թե Իրաքի և Աֆղանստանի երիտասարդ կառավարությունների կարևոր մարտահրավերներից են լինելու ջրօգտագործմանն ու ջրահեռացմանն առընչվող խնդիրները:

Նախարարը խնդիրների կանխարգելման հնարավորությունը դիտարկում է տարածաշրջանային համագործակցության համատեքստում: Համանման առաջարկություն է արվում Արևելյան Աֆրիկայի 10 երկրների, որոնք, ըստ Քլինթընի, Նեղոս գետի ավազանի արդյունավետ կառավարման միջոցով կարող են տնտեսական կայունության ավելի բարձր մակարդակի հասնել:

Քլինթընը գտնում է, որ ջուրը մարդու կենսապայմանների համար երկրագնդի կարևորգույն ռեսուրսն է:
Խոսելով աշխարհի տարբեր հատվածների ջրային խնդիրներից` Քլինընն անդրադարձել է Եմենի մայրաքաղաք Սանաայի առաջիկա տարիների ընթացքում ջրազրկման, ինչպես նաև Հարավային

Չինաստանում արձանագրված, նախորդ 60 տարիների ընթացքում վատթարագույն երաշտի դեմ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությանը:

XS
SM
MD
LG