Մատչելի հղումներ

Ֆրանսիան հրավիրում է Սուդանին, մերժում այդ երկրի նախագահին


Ֆրանսիան Սուդանին ներկայացրել է ֆրանս-աֆրիկյան եկող գագաթաժողովին մասնակցելու հրավեր, սակայն միեւնույն ժամանակ հայտնել, որ բացառում է նախագահ Օմար ալ-Բաշիրի ներկայությանը։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Բաշիրին՝ նրան խնդրելով ընտրել հանդիպմանը մասնակցելու համար մի դեսպանորդի։

Բաշիրի ներկայությունը բացառելու պատճառը երկրի Դարֆուրի շրջանում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների մեղադրանքով մեկ տարի առաջ Միջազգային դատարանի կողմից նրա նկատմամբ կայացված վճիռն է։

Ձերբակալության միջազգային արտոնագրի համաձայն, երկրից դուրս գալու դեպքում նա կարող է ձերբակալվել ու կանգնել միջազգային դատարանի առջեւ։ Այս ընթացքում Բաշիրը մեկնել է միայն այն երկրներ, որոնք Քրեական միջազգային դատարանի անդամներ չեն։

Ֆրանս-աֆրիկյան գագաթաժողովը նախապես պիտի անցկացվեր Եգիպտոսում, սակայն ավելի ուշ որոշվեց տեղափոխել Ֆրանսիա, թույլ չտալու համար Բաշիրի ներկայությունը։

Ըստ ՄԱԿ-ի, Դարֆուրի հակամարտության ընթացքում սպանվել է ավելի քան 3ՕՕ հազար մարդ, 2.7 միլիոնը՝ տեղահանվել։

XS
SM
MD
LG