Իրանի նախկին փոխնախագահ, բարեփոխումների աջակից Հուսեյն Մարաշին, իր ազգականների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, 1 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանությունների դեմ ուղղված քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Մարաշին Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի իշխանության տարիների 10 փոխնախագահներից մեկն էր: Նա ձերբակալվել էր հինգշաբթի երեկոյան` իր տան հարևանությամբ մի այգում զբոսնելիս:
Նախորդ տարվա հուլիսյան նախագահական վիճահարույց ընտրություններից հետո Մարաշին ընդդիմադիր այլ գործիչների հետ մեկտեղ մի շարք հանրահավաքների և բողոքի ցույցերի կազմակերպիչներից էր:
Ի դեպ, 51-ամյա Մարաշին ազգակցական կապեր ունի Իրանի բարձր կրոնական խորհրդի անդամ, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ:
Ըստ IRNA լրատվական գործակալության տվյալների, դատարանը որոշում կայացրել նաև ցմահ արգելել Հուսեյն Մարաշիի քաղաքական գործունեությունը Իրանում: