Մատչելի հղումներ

Ավստարալիական ուրան Ռուսաստանին


Ավստրալիայի կառավարությունը հաստատել է Ռուսաստանին ուրան վաճառելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի կողմից անընդունելի որակված որոշումը:

Այս մասին մարտի 19-ին հայտարարել է Ավստրալիայի առևտրի նախարար Սիմոն Քրինը: Նրա խոսքերով, ըստ 2007 թվականին կնքված միջպետական համաձայնագրի, Ռուսաստանը պարտավորվել է օգտագործել ուրանը բացառապես խաղաղ նպատակներով:

2008-ին երկրի խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը պայմանագրի վերաբերյալ տված իր եզրակացությունում նշել էր, որ հարստացված ուրանը կարող է զենք դառնալ:

Այսուհանդերձ, նախարար Քրինը ավստրալական ABC հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշել է, թե անվտանգության հնարավոր բոլոր պայմաններն առկա են և որ Միջուկային Էներգիայի

Միջազգային Գործակալությունն իր դրական գնահատականն է տվել գործարքի վերաբերյալ:
Քրինն անդրադարձել է նաև Հնդկաստանին ուրան վաճառելու հավանականությանը` նշելով, թե քանի դեռ Հնդկաստանը չի ստորագրել միջուկային զենքերը չտարածելու մասին միջազգային պայմանագիրը, նման գործընթացն անհնար կլինի:

XS
SM
MD
LG