Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում Վրաստանին եւ Ռուսաստանին, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի բացակայության պայմաններում պահպանել խաղաղ հարաբերություններ։
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հինգշաբթի օրը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ ռուսական ՝՝Էխո Մոսկվի՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատումն է՝ առանց ԱԱԿ-ի խաղաղարար ուժերի միջամտության։
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը կցանկանար տեսնել 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ խզված հարաբերությունները վերականգնելու շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսում։
Նա նշել է, որ ՄԱԿ- ի եւ Եւրախորհրդի միջամտությամբ անցկացված բանակցությունները առաջընթաց են գրանցել, եւ ինքը հուսով է, որ դրական տեղաշարժերը կշարունակվեն։
ՄԱԿ-ը Վրաստանում իր 16 ամյա առաքելությունն ավարտեց անցյալ տարվա հունիս ամսին, երբ Ռուսաստանը վետոյի ենթարկեց ՄԱԿ-ի առաքելությունն այստեղ երկարաձգելու առաջարկը։
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներից մեկն է։
Վերջին տարիներին ՄԱԿ-ի զորքերի թիվը Վրաստանում կազմել է 200 հոգի։