Մատչելի հղումներ

՝՝Նիսսան՛՛ ընկերությունը սկսում է նոր էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն


՝՝Nissan Motor՛՛ ընկերությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում իր գործարանը ճապոնական էլեկտրական նոր մեքենաներ արտադրող 3-րդ գործարանը կլինի։

էլեկտրական մարտկոցով աշխատող ՝՝Leaf՛՛ կոչվող ավտոմեքենան կարտադրվի նաեւ ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում։

՝՝Նիսան՛՛-ը հայտարարել է, որ այս մեքենան կլինի աշխարհում առաջին լայնորեն արտադրվող, մատչելի էլեկտրական մեքենան։ Մեքենայի գինը դեռեւս չի հայտարարվել։

Ավտոմեքենայի արտադրությունը Ճապոնիայում կսկսվի այս տարվա վերջից, ԱՄՆ-ում ՝ 2012- ին։ Իսկ 2013- ին մեքենայի արտադրությունը կսկսվի նաեւ Մեծ Բրիտանիայում։

՝՝Նիսսան՛՛ ընկերության գործարանը Անգլիայում կապահովի շուրջ 2000 աշխատատեղ, ինչը շատ կարեւոր է գործազրկության աճ գրանցող այս երկրի համար։

XS
SM
MD
LG