Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի իշխանությունները դեմ են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին


Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարարեց ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Բրուքինգզի հաստատությունում ՝՝ԱՄՆ-Թուրքիա. Հայացք Օբամայի վարչակազմից՛՛ խորագրով անցկացված գիտաժողովի ժամանակ։


՝՝ԱՄՆ-ը հետաքրքված է 1915 թվականի իրադարձությունները ամբողջական, անկեղծ ու արդար կերպով ընդունելու հանգամանքով, սակայն ամենալավ ուղին դրան հասնելու համար այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներն իրենք լուծեն միմյանց միջեւ առկա պատմական խնդիրներն այն ժամանակ, երբ ջանք են ներդնում խաղաղության ու բարգավաճման ապագան կառուցելու գործում՛՛, ասաց նա։


Հիշեցնելով արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներ Հիլարի Քլինթընի եւ Ռոբերտ Գեյցի այն խոսքերը, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ Կոնգրեսի կողմից հետագա գործողությունները կկասեցնեն հարաբերությունների բարելավման գործում առաջընթացը՝ Ֆիլիպ Գորդոնն ասաց, թե այդ պատճառով էլ ՝՝մենք դեմ ենք այս բանաձեւին՛՛։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ՝՝ապա դրանց վավերացումը արժեքավոր կլինի ե՛ւ Թուրքիայի ե՛ւ Հայաստանի համար՛՛, ասաց Գորդոնն, ավելացնելով, թե նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացում, պետք է իրենց կողմից հասանելիքն անեն՝ գործընթացն առաջ տանելու համար։

XS
SM
MD
LG