Մատչելի հղումներ

Ադրբեջանի պատասխանը Նալբանդյանին


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլխան Փոլուխովը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի լուծմանն առընչվող բանակցային փաստաթուղթը միևնույն բովանդակությամբ ներկայացվել է ինչպես հայկական, այնպես էլ` ադրբեջանական կողմերին:

Փոլուխովի այս հայտարարությունը հաջորդում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Փարիզում կատարած այն ձևակերպմանը, թե Ադրբեջանի իշխանությունները բանակցությունների մասին սխալ տեղեկատվություն են տարածում այդ երկրի ժողովրդի շրջանում:

Մինչ այդ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը որոշ վերապահումներով, սակայն ընդունում է այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը: Դիվանագետն ավելացրել է նաև, որ եթե հայկական կողմն ընդունում է Մադրիդյան առաջարկությունները, ապա թող հրապարակավ հայտարարի այդ մասին:

Անդրադառնալով Նալբանդյանի այն ձևակերպմանը, թե քանի դեռ Արցախի իշխանությունները ներգրավված չեն բանակցություններում, ապա առաջընթացի սպասելն իրատեսական չէ, Փոլուխովը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի 2 համայնքների մասնակցությունը գործընթացին չի բացառվում, սակայն դա հնարավոր կլինի որոշ նախնական քայլեր իրականացնելուց հետո միայն:

XS
SM
MD
LG