Մարտի 17-ին Պակիստանն ու Իրանը 7.5 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշար կառուցելու վերաբերյալ մեջպետական համաձայնագիր են ստորագրել:
Պակիստանի էներգետիկայի նախարար Սիեդ Նավեդ Քամարը, համաձայնագիրը պատմական գնահատելով, նշել է, որ խողովակաշարի միջոցով ստացվող բնական գազի պաշարներն ուղղորդվելու են երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուն:
Խողովակաշարը, որ սկիզբ է առնելու Իրանի Հարավային Փարս գազատարից, անցնելու է Պակիստանի հարավային Բելուջեստան և Սինդ նահանգներով: Ըստ նախնական հաշվարկների, արդեն 2015-ին Պակիստանն Իրանից ավելի քան 21 միլիոն խորհանարդ մետր գազ է ստանալու:
Ծրագիրը նախատեսում է նաև դեպի Հնդկաստան գազի մատկարարման հնարավորություն, ինչի պարագայում Պակիստանը տարանցիկ հարկ է սահմանելու գազի տեղափոխման համար:
Չնայած նրան, որ համաձայնագրի ստորագրման արարողությանն ի սկզբանե նախատեսվում էր նաև Հնդկաստանի ներկայությունը, վերջինս որոշել է դեռևս չմասնակցել գործընթացին` այս հանգամանքը պայմանավորելով Պակիստանի հետ լարվածությամբ:
Ի դեպ, պայմանագիրը ստորագրվել էր երեքշաբթի օրը Թուրքիայում: