Հնդկաստանի գերակայության տակ գտնվող Քաշմիրի Սրինագար քաղաքում արձակված կրակոցների արդյունքում սպանվել է 1 մարդ, վիրավորվել՝ 2 –ը։
Պաշտոնատար անձինք հայտնում են, որ երկու զինյալներ երեքշաբթի օրը կրակ են արձակել քաղաքի առեւտրի մարդաշատ կենտրոնում՝ ստեղծելով մեծ խուճապ։
Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործներին։ Կրակոցների արդյունքում վիրավորվածներից երկուսը ոստիկաններ են։
Քաշմիրում բռնությունները կրկին վերսկսվել են 7 ամսյա հարաբերական կայունությունից հետո։
Քաշմիրի երկու երրորդը գտնվում է Հնդկաստանի, մնացյալ հատվածը՝ Պակիստանի վերահսկողության ներքո։ Սակայն երկու կողմերն էլ ձգտում են տիրանալ Քաշմիրի ողջ տարածքին։ Այս հակամարտության ընթացքում մինչ օրս սպանվել է շուրջ 47,000 մարդ։