Մատչելի հղումներ

Չինաստանի մոտեցումը Իրանի միջուկային ծրագրին


Չնայած, որ Չինաստանն Արեւմուտքի հետ այժմ ավելի է մտահոգված Իրանի միջուկային ծրագրերով, իրականում քայլեր չի կատարում Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու ուղղությամբ։

Չինաստանի արտգործնախարար Յանգ Ջիեչին խնդրի շուրջ իր անհանգստությունն արտահայտեց երեքշաբթի օրը Պեկինում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Յանգը մեկ անգամ եւվս հաստատեց Պեկինի վաղեմի դիրքորոշումը խնդրի շուրջ, այն է ՝ լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով։ ՝՝Պատժամիջոցները չեն կարող հիմնական լուծումներ առաջարկել՛՛, հայտարարեց նա։

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ նրանց դաշնակից երկրները հորդորում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նրանք հավատացած են, որ այս ծրագրերը զարգացնելով, Իրանը կստանա ատոմային զենք ստեղծելու հնարավորություն։

Չինաստանը Անվտանգության խորհրդի միակ երկիրն է, որն Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների ձեռնարկման անհրաժեշտություն չի տեսնում։
Իրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ։

XS
SM
MD
LG