Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գուցե խախտել է ամերիկյան օրենքները


,,Նյու-Յորք,, Թայմզը հայտնում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցները Պակիստանում եւ Աֆղանստանում կասկածյալ անձանց հետապնդելու համար տեղի պայմանագրային աշխատողների վարձելու հանգամանքով, գուցե խախտել են ամերիկյան օրենքները։

Թերթը մեջբերում է ամերիկյան զինվորական եւ հետախուզական ծառայությունների փաստարկն այն մասին, որ պայմանագրային աշխատողներին վարձել են մասնավոր ընկերություններից, որոնք իրենց հերթին վարձում են նախկին զինվորական կամ կենտրոնական հետախուցության գործակալության նախկին աշխատակիցների։ Կենտրոնական հետախուզական գործակալությունն ու բանակը հաճախ են համատեղ գործում, սակայն բանակի կողմից անկախ պայմանագրային աշխատողների գործածումը որպես հետախույզներ անօրինական է։

Associated Press-ը մեջբերել է Պենտագոնի խոսնակի խոսքերն այն մասին, թե այս փաստը մի շարք հարցեր է բարձրացնում, ինչը առաջ է բերում պաշտպանության նախարարության կողմից հետագա ստուգումների անհրաժեշտություն։

XS
SM
MD
LG