Մատչելի հղումներ

Իսրայելը շարունակում է վերաբնակեցնե՞լ


եԻսրայելի վարչապետ Բենյամին Նյեթանյահուն, չնայած Միացյալ Նահանգների և Արևմտյան այլ տերությունների ճնշումներին, որոշել է շարունակել Երուսաղեմը հրեաներով վերաբնակեցնելու գործընթացը:

Մարտի 15-ին Նյեթանյահուն Իսրայելի խորհրդարանում հայտարարել է, որ Երուսաղեմի վերաբնակեցման գործընթացը շարունակվելու է այնպես, ինչպես եղել է նախորդ 42 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ Իսրայելը գրավել էր Արևելյան Երուսաղեմը դեռևս 1967-ին: Տարածքները բռնակցումը մինչ այժմ միջազգայնորեն չի ճանաչվել:

Երկուշաբթի օրը իսրայելական թերթերը, առանց աղբյուրները հստակեցնելու, տեղեկատվություն էին հրապարակել այն մասին, թե Միացյալ Նահանգները ճնշումներ է բանեցնում Իսրայելի վրա, այդ երկրի կողմից Արևելյան Երուսաղեմում 1600 նոր տների կառուցումը կանխարգելելու նպատակով:

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի տարածաշրջանային այցի ընթացքում իսրայելական կողմի վերաբնակեցմանն առընչվող հայտարարությունները Բարաք Օբամայի վարչակազմի կողմից գնահատվել էին վիրավորական:

Միաժամանակ Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Քաթերին Աշթոնը, Իսրայելի գորոծողությունները քննադատել էր` նշելով, որ այս կերպ Իսրայելը վտանգում է Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի հնարավորությունը:

XS
SM
MD
LG