Ամերիկյան բանակը Իրաքի իշխանություններին է հանձնել մի բանտի վերահսկողությունը, որտեղ ահաբեկչության մեջ կասկածվող շուրջ 3000 անձինք են պահվում:
Գեներալ մայոր Դեյվիդ Քուանթոքի խոսքերով, Թաջիի բանտի կառավարումն իրաքցիներին փոխանցելուց հետո, Իրաքում Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո կմնա միայն 1 բանտ:
Այս գործընթացը Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման ռազմավարության մասն է: Ըստ այդ ռազմավարության, արդեն այս տարվա սեպտեմբեր ամսին նախատեսվում է զորքերի մեծ մասին դուրս բերել Իրաքից:
Ի դեպ, ամերիկյան բանակն արդեն հանձնել է մի շարք ձերբակալված անձանց` Իրաքի իշխանությունների դատին թողնելով նրանց հետագա ճակատագրերը: Իրաքում ամերիկյան վերահսկողության տակ գտնվող վերջին բանտը նախատեսվում է տեղի իշխանություններին հանձնել այս տարվա հուլիս ամսին: