Մատչելի հղումներ

՝՝Ղարաբաղի հայերը չեն կարող միանալ բանակցություններին՛՛


՝՝Ղարաբաղի հայերը չեն կարող միանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերով բանակցություններին՛՛։ Երկուշաբթի օրը Բաքվում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարքերը։ Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններն ունեն որոշակի մի ձեւաչափ, որին համապատասխան էլ ընթանում են բանակցությունները։

Լենմարքերը, հայտարարելով, թե անհրաժեշտ է, որ հակամարտությունը լուծվի այս տարվա ընթացքում, բացառել է դրա ռազմական եղանակով լուծելու տարբերակը։ Որեւէ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար չկա ռազմական եղանակ, ասել է նա։

XS
SM
MD
LG