Մատչելի հղումներ

Եւրոպական Միության հանձնակատարի կոչը Թուրքիային


Եւրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆուլեն հորդորել է Թուրքիային բացել իր նավահանգիստները Կիպրոսի նավերի առջեւ, ինչը նախատեսվում է Միության պահանջներով, եւ շարունակել ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Իր այս կոչերը նա հղել է Թուրքիային՝ այս երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ։

Անկարան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի հունական միջազգայնորեն ճանաչված կառավարությունը, քանի դեռ չի լուծվել այս կղզու բաժանման խնդիրը։ Այդ պատճառով էր 2ՕՕ6 թվականին Եւրոպական Միությունը հայտարարել, որ Թուրքիան, որպես թեկնածու պետություն, չէր կատարել անհրաժեշտ 35 պահանջներից ութը։


Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Ֆուլեն ասել է նաեւ, թե Եւրոպական Միությունը լիովին աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտեցման ջանքերը։


՝՝Ես, որ Չեխիայի Հանրապետությունից եմ, լավ եմ գիտակցում, որ ձեր պատմությունը քաղաքականացնելու հանգամանքը դժվարեցնում է հաշտեցման ջանքերը՛՛, ասել է նա։


Ֆուլեն Թուրքիայում հանդիպումներ պիտի ունենա նաեւ այդ երկրի վարչապետ Էրդողանի եւ Եւրոպական Միությանն անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բագիշի հետ։

XS
SM
MD
LG