Մատչելի հղումներ

Ալբանիա և Սերբիա. համագործակցության փորձեր


Ալբանիայի արտգործնախարարը կոչ է անում Կոսովոյի ազգությամբ սերբ բնակիչներին չլքել երկիրը: Իլիր Մեթան այս մասին խոսել է մարտի 12-ին Սերբիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում:

Ալբանիայի և Սերբիայի միջև հարաբերություններն ըստ էության սառեցված էին Սերբիայից Կոսովոյի անկախանալուց հետո:

Ալբանիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց նորանկախ Կոսովոյի ինքնիշխանությունը:
Մեթան, ով նաև Ալբանիայի փոխվարչապետն է, հայտարարել է, որ իր կառավարության նպատակն է աջակցել սերբերին Կոսովոյի ապագան կառուցելու գործում:

Նա նաև ավելացրել է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է բարելավել երկրի սերբ բնակչության սոցիալտնտեսական վիճակը:

Ի պատասխան, Սերբիայի արտգործնախարար Վուկ Ջերեմիչը նշել է, թե չնայած Կոսովոյի վերաբերյալ մոտեցումների տարբերություններին, երկու երկերներն էլ (Ալբանիան և Սերբիան) պետք է անեն հնարավորինս` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

XS
SM
MD
LG