Մատչելի հղումներ

Իսրայելի ու Հորդանան գետի արեւմտյան ափի սահմանները՝ փակ


Իսրայելի բանակային ուժերը փակել են Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքների հետ սահմանը, թույլ չտալու, որ եկող 48 ժամերին պաղեստինցիներն անցնեն Իսրայելի սահմանը։ Կառավարությունը հայտարարում է, որ այդ քայլին է դիմում անվտանգությունն ապահովելու դրդապատճառներով։

Կառավարությունը հայտնել է նաեւ, որ 5Օ-ից ցածր տարիք ունեցող որեւէ տղամարդ չի կարող մասնակցել Երուսաղեմի ալ-Աքսայի մզկիթում ուրբաթ օրն անցկացվելիք արարողությանը։ Այս հատվածը հրեաները համարում են իրենց սրբավայրը, մահմեդականներն՝ իրենց։


Լարվածությունը Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ նորից սրվեց, երբ Իսրայելը հայտարարեց Հորդանան գետի արեւմտյան ափում հրեական կրոնական կառույցներում վերանորոգման աշխատանքներ սկսելու ծրագրերի մասին։

Անցյալ ուրբաթ օրը սկսված բախումների արդյունքում մարմնական վնասվածքներ էին ստացել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իսրայելցի 15 ոստիկան ու 6Օ պաղեստինցի։

XS
SM
MD
LG