Իրաքում մարտի 6-ին տեղի ունեցած խորհդարանին ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող վարչապետ Նուրի ալ Մալիքիի Օրենքի Պետություն կոալիցիան մեծամասնություն է կազմելու երկրի օրենսդիր մարմնում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն, երբ ընդհանուր ընտրողների ձայների 30 տոկոսը հաշվարկված կլինի:
Արդյունքների ամփոփումն ուշանում է մասամբ ընտրական տեղամասերում տեղ գտած ընտրախախտումների, ինչպես նաև որոշ շրջաններում ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով:
Բացի այդ, Իրաքի արդարության և վերահսկողության հանձնաժողովն ընտրությունների նախօրեին արգելել էր պատգամավորության 55 թեկնածուների մասնակցել ընտրություններին: Հանձնաժողովի պատճառաբանությունն այն է, որ այս քաղաքական գործինչները կապեր են ունեցել նախորդ իշխանությունների հետ:
Ընտրությունների վերջնական արդյունքները նախատեսվում է հրապարկել մարտի վերջին: