Պաշտոնական Պեկինը արձագանքել է Դալայի Լամայի ազգային և կրոնական իրավունքներին վերաբերող վերջին ելույթին, նշելով, թե նրա ձևակերպումները նպատակ ունեն մասնատել Չինաստանը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հինգշաբթի օրը մասնավորապես ասել է, թե չինական Շինջան տարածքն “Արևելյան Թուրքիստան” անվանելով, Տիբեթի հոգևոր առաջնորդը նպատակ ունի խաթարել երկրի ազգային միասնությունը:
Դալայի Լաման նախորդ օրը Հնդկաստանում ունեցած իր ելույթում, հանդես էր եկել ի պաշտպանություն Չինաստանի անկախամետ ույղուր բնակչության:
Դալայի Լաման պնդում է, որ իր նպատակը Տիբեթի համար Չինաստանի կազմում ավելի բարձր ինքնավարության հասնելն է: Պեկինի համոզմամբ նա ցանկանում է հասնել Տիբեթի անկախությանը: