Մատչելի հղումներ

Ավտոճանապարհային մահացու վթարների թիվը կտրուկ անկում է ապրել ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, 2ՕՕ9 թվականին ավտոճանապարհային մահացու վթարների թիվը կտրուկ անկում է ապրել։
Ավտոճանապարհային յուրաքանչյուր մեկ եւ կես միլիոն կիլոմետր հատվածի հաշվարկով զոհվածների թիվը 1.25-ից իջել է 1.16 տոկոսի։ Սա ամենացածր ցուցանիշն է ԱՄՆ-ում։ Զոհերի թիվը կազմում է 33 հազար 963 մարդ։

Ինչպես տրանսպորտի նախարար Ռեյ Լահուդն է ասել, չնայած գոհացուցիչ ցուցանիշին, երկրի մայրուղիներին ամեն օր զոհվում են մեծաթիվ մարդիկ։

Ճանապարհային մահացու աղետների թվի կրճատումն ԱՄՆ-ում բացատրվում է անվտանգության ուղղությամբ տարվող արշավներով, ավելի ապահով ավտոմեքենաների թվի աճով, ավելի ապահով ճանապարհների կառուցման հանգամանքով ու ավտոմեքենաներից ավելի քիչ օգտվելու փաստով։


XS
SM
MD
LG