Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախում է տեղի ունեցել ոստիկանության ու տասնյակ հազարավոր ցուցարարաների միջեւ, ովքեր գործադուլի ու ցույցերի միջոցով բողոքում են պետական ծառայությունները 6.7 միլիարդ դոլարով կրճատելու ու հարկերը բարձրացնելու մասին կառավարության կողմից անցյալ շաբաթ ընդունված որոշման դեմ։
Բախումը սկսվել է այն պահին, երբ մի քանի տասնյակ երիտասարդներ քարեր ու բոցավառվող նռնակներ են նետել տեղի համալսարաններից մեկի մոտ գտնվող ոստիկանության ուղղությամբ։
Երկրի պետական ու մասնավող ճյուղերում սկսված մեկօրյա գործադուլի արդյունքում կանգ է առել օդային երթեւեկության հիմնական մասը, փակ են դպրոցները, չի աշխատում հանրային տրանսպորտը։
Վերլուծաբաններն ասում են, թե Հունաստանի ֆինանսական ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ Եւրոպայի տնտեսությունը։ Տարվա սկզբին Հունաստանի պարտքը կազմում էր ներքին համախառն արտադրանքի 13 տոկոսը, ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է Եւրոպական Միության կողմից հաստատված չափանիշը։