Մատչելի հղումներ

Դալայի Լաման մեղադրում է


“Չինաստանը փորձում է միտումնավոր վերացնել բուդդայականությունը Տիբեթում”, հայտարարել է Դալայի Լաման մարտի 10-ին, Տիբեթի ազատագրական ձախողված շարժման 51-ամյակի արարողությունների ընթացքում:

Հնդկաստանի Դարամսալա քաղաքում ունեցած իր ելույթում Դալայի Լաման Չինաստանի իշխանություններին մեղադրել է Տիբեթի բուդդայական տաճարները թանգարանների վերածելու մեջ:

Նա նշել է, որ Չինաստանի իշխանությունները բուդդայական հոգևորականներին փաստացի բանտային պայմաններում են պահում, այդ կերպ խոչընդոտելով նրանց կրոնական իրավունքների իրացումը:

Դալայի Լաման, ով իր ելույթում պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Չինաստանի իշխանությունների հետ, վերջիններիս կողմից դիտարկվում է որպես անջատողականների առաջնորդ, ով փորձում է հասնել` Չինաստանից Տիբեթի անկախացմանը:

XS
SM
MD
LG