Մատչելի հղումներ

Ամերիկացի լեռնագնացներն Իրանում


Իրանում ձերբակալված 3 ամերիկացի լեռնագնացներին, ըստ նրանց ընտանիքի անդամների, առաջին անգամ թույլ է տրվել հեռախոսազրույցներ ունենալ հարազատների հետ:

Ձերբակալված ամերիկացի լեռնագնացներն իրենց հարազատների հետ զրույցում ասել են, որ իրենք լավ վիճակում են, սակայն նշել, որ Իրանի իշխանություններն իրենց դեռևս որևէ տեղեկատվություն չեն տրամադրել ձերբակալության պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ամերիկացի Շեյն Բաուերը, Ջոշ Ֆաթթալն ու Սարա Շուրդը Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել էին դեռևս նախորդ տարվա հուլիս ամսին, Իրաքից այդ երկրի սահմանը հատելու արդյունքում:

Պաշտոնական Թեհրանը նրանց լրտեսության մեջ է մեղադրում, մինչդեռ ձերբակալվածների ընտանիքի անդամները պնդում են, թե նրանք պատահմամբ են հատել սահմանը:

XS
SM
MD
LG