Մատչելի հղումներ

Ռուսաստանում 1Օ անձինք մեղադրվում են ՝՝Նեւսկի Էքսպրես՛՛-ը պայթեցնելու մեջ


Ռուսաստանում ձերբակալել են 1Օ անձանց, ում կասկածում են Սանկտ Պետերբուրգի մոտակայքում անցյալ տարի մարդատար արագընթաց գնացքը պայթեցնելու մեջ։
Ձերբակալությունները, որոնց մասին հաղորդվում է այսօր, տեղի են ունեցել անցյալ շաբաթ՝ Ինգուշեթիայում երկու օր անցկացված հետախուզական գործողություններից հետո։ Կասկածյալները տեղափոխվել են Մոսկվա։

Ինչպես Ռուսաստանի իրավապահ մարմիններն են տեղեկացնում, շուրջկալների ժամանակ սպանվել է կասկածյալներից 8-ը, այդ թվում ապստամբների հայտնի ղեկավարներից Ալեքսանդր Տիխոմիրովը, ինքը՝ Սաիդ Բուրյացկին։

՝՝Նեւսկի Էքսպրես՛՛-ի վրա անցյալ տարվա նոյեմբերյան ռումբային հարձակումից շաբաթներ անց չեչեն ապստամբների ինտերնետային էջում Տիխոմիրովը հպարտացել էր հարձակումն իրականացնելու համար։ Պայթյունին զոհ էր գնացել 26 ուղեւոր։ Նույն ինտերնետային էջում ասված էր, թե հարձակումն իրականացրել է ՝՝Կովկասյան Էմիրություն՛՛ անվանումը կրող խմբավորումը։

XS
SM
MD
LG