Մատչելի հղումներ

Թուրքիայի դեսպանը դեռեւս չի վերադարձել ԱՄՆ


Թուրքիան հայտարարել է, թե իր դեսպանը Վաշինգտոն չի վերադառնա, քանի դեռ Կոնգրեսը չի հստակեցրել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության բանաձեւի շուրջ։

Վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ասել է, թե բանաձեւի հարցը կարող է մեծապես վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Խնդրո առարկա բանաձեւը, որը Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված սպանությունները ցեղասպանություն է անվանում, մարտի 4-ին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի հանձնաժողովի կողմից հաստատվեց 23 կողմ եւ 22 դեմ քվեների հարաբերակցությամբ։

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ է այդ բանաձեւին, որը պարտավորեցուցիչ չէ եւ օրենսդրության բնագավառում որեւէ ազդեցություն չի կարող գործել։ Այն ընդամենը հորդորում է, որ Սպիտակ տունը ընդունի ցեղասպանության փաստը։ Բանաձեւը դեռեւս քվեարկության չի դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

XS
SM
MD
LG