Մատչելի հղումներ

Վերսկսվում են բանակցությունները Մերձավոր Արևելքում


Մինչ Իսրայելի և Պաղեստինի պաշտոնյաները նախապատրաստվում են խաղաղության բանակցությունների նոր փուլին, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդընն Իսրայելին խոստացել է, որ Միացյալ Նահանգներն “ամբողջությամբ” աջակցելու է Իսրայելի անվտանգության ապահովմանը:

Բայդընն այս մասին հայտարարել է երեքշաբթի օրը Երուսաղեմում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նյաթանյահուին և նախագահ Շիմոն Փերեսին հանդիպելուց հետո:

Ի դեպ, ԱՄՆ-ի փոխնախագահն ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո այցելում է տարածաշրջան:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաև պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և այլ պաշտոնյաների հետ:

Ըստ նախնական տվյալների, կողմերը որոշել են վերսկսել բանակցություններն ամերիկյան միջնորդական առաքելության աջակցությամբ, սակայն դրանց վերաբերյալ հստակ ժամկետներ դեռևս չեն սահմանվել:

XS
SM
MD
LG