Մատչելի հղումներ

Նոր հարձակում ԱՄՆ-ի համալսարանում


Մարտի 9-ին Միացյալ Նահանգների ամենամեծ համալսարաններից մեկում զինված մի անձ կրակ է բացել համալսարանի տարածքում, ինչի արդյունքում 1 մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

Համալսարանի աշխատակցի կողմից իրականացված հարձակման արդյունքում հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի առողջական վիճակը չափազանց ծանր է:

Իրավապահները դեռևս չեն հաղորդում հարձակումն իրականացնողի և զոհերի անունները: Համալսարանի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, թե մինչ այս ուսանողներին նմանատիպ որևէ վտանգ չի սպառնացել:

Այս պահին, համալսարանում շարունակվում է դասերի բնականոն ընթացքը:

XS
SM
MD
LG