Մատչելի հղումներ

Իսրայելն ու Սիրիան մտադիր են արտադրել միջուկային էներգիա


Այս մասին երկու երկրները հայտարարել են Փարիզում անցկացվող խաղաղ նպատակներ ունեցող միջուկային էներգետիկային նվիրված գիտաժողովի ժամանակ։

Իսրայելի ենթառույցների նախարար Ուզի Լանդաուն հայտարարել է, թե միջուկային որեւէ կայան Իսրայելու ենթակա կլինի միջազգային կազմակերպությունների կողմից վերահսկման։ Նա ասել է նաեւ, թե միջուկային կայաններ կառուցելու գործում Իսրայելը կցանկանար համագործակցել իր հարեւան արաբական պետությունների հետ։ Իսկ թե ինչ նկատի ունի այս բնագավառում համագործակցություն ասելով՝ նախարարը չի մանրամասնել։

Էլեկտրաէներգիա ստանալու նպատակով Իսրայելն այսօր որպես վառելանյութ է կիրառում բնական գազն ու քարածուխը։

Սիրիայում միջուկային կայան կառուցելու ծրագրերի մասին վեհաժողովի ժամանակ տեղեկացրել է այս երկրի փոխարտգործնախարարը, նշելով, որ էներգիրայի մեծ պահանջարկի պատճառով է Դամասկոսը ծրագրում կիրառել այլընտրաքային, այդ թվում՝ միջուկային վառելանյութ։

Ի դեպ, Իսրայելը միջուկային զենքերը չտարածելու պայմանագրի անդամ չէ։ Այս պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվել են այլ երկրների չտրամադրել միջուկային տեխնոլոգիական այնպիսի միջոցներ, որոնք կարող են նպաստել միջուկային զենքերի արտադրությանը։ Իսրայելցի նախարարն ասել է, թե իր երկիրը չունի այդ պայմանագրին միանալու ծրագիր։

XS
SM
MD
LG