Մատչելի հղումներ

Ույղուր լրտեսը՝ Շվեդիայի դատարանում


Շվեդիայի դատարաններից մեկը դատապարտել է տեղի մի ույղուրի, նրան մեղադրելով Չինաստանի կառավարության համար ույղուր փախստականների շրջանում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Ոմն Բաբուր Մայհեսութին մեղավոր է ճանաչվել ույղուր քաղաքական ակտիվիստների մասին Չինաստանի իշխանություններին տեղեկություններ հաղորդելու համար։ Ստոկհոլմում նրա նկատմամբ կայացվել է 16 ամսվա ազատազրկման դատավճիռ։

Ույղուրները թրքախոս ժողովուրդ են, հիմնականում մահմեդականներ։ Նրանք հիմնականում բնակվում են Չինաստանի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող Շինջանգի շրջանում, ովքեր տարիներ ի վեր բողոքում են Չինաստանի հան մեծամասնության կողմից կրոնական, մշակութային ու քաղաքական ճնշումների ենթարկվելու փաստի դեմ։

Շինջանգի մայրաքաղաք Ուրումչիում անցյալ տարի ույղուրների ու հաների միջեւ սկսված բախումների ժամանակ սպանվել էր 2ՕՕ մարդ։

XS
SM
MD
LG