Մատչելի հղումներ

՛՛The Hurt Locker՝՝ ֆիլմը արժանացավ Օսկարի մրցանակի ՛՛լավագույն ֆիլմ՝՝ անվանակարգում


Իրաքյան պատերազմի մասին պատմող ՛՛The Hurt Locker՝՝ ֆիլմը արժանացավ Օսկարի մրցանակի ՛՛լավագույն ֆիլմ՝՝ անվանակարգում, ՛՛Ավատար՝՝ ֆիլմի հետ մրցակցության արդյունքում։ Այս ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոն Օսկարի 82 ամյա պատմության մեջ դարձավ ՛՛լավագույն ռեժիսոր՝՝ անվանակարգում Օսկարի արժանացած առաջին կին ռեժիսորը։ Քաթրին Բիգելոն հաղթանակած դուրս եկավ իր նախկին ամուսին, Ավատարի ռեժիսոր Ջեյմզ Քամերոնի հետ մրցակցությունում։ ՛՛Ավատար՝՝ ֆիլմը արաժանացավ երեք Օսկարի՝ տեխնիկական նվաճումների համար։ ՛՛Ավատար՝՝ Ֆիլմի բյուդջեն կազմում էր 300 մլն դոլար, մինչդեռ ՛՛The Hurt Locker՝՝ ֆիլմի բյուդջեն կազմում էր 11 մլն։ Դերասան Ջեֆ Բրիդջեսը արժանացավ ՛՛լավագույն դերասան՝՝ մրցանակին՝ ՛՛Crazy Heart՝՝ ֆիլմում իր դերի համար։ Սանդրա Բուլաքն արժանացավ ՛՛լավագույն դերասանուհի՝՝ մրցանակին՝ ՛՛The Blind Side՝՝ ֆիլմում իր դերի համար։ Քրիսթոֆ Վոլթզը արժանացավ Օսկար մրցանակի, լավագույն երկրորդական դերի համար ՛՛Inglourious Basterds՝՝ Ֆիլմում խաղացած ազգայնամոլ սպայի դերակատարության համար։ Կատակերգակ Մոնիքը արժանացավ Օսկարի՝ լավագույն ՛՛երկրորդական կնոջ դեր՝՝ անվանակարգում՝ Փրեշըս Ֆիլմում իր դերի համար։ Ֆիլմը, ի դեպ, Օսկարի արժանացավ նաեւ լավագույն էկրանավորման համար։

XS
SM
MD
LG