Մատչելի հղումներ

Աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը


Աշխարհի ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա առթիվ աշխարհի խնդիրները լուծելու նպատակով կանանց իրավունքները եւ հնարավորությունները ընդլայնելու կոչեր են արել։

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, թե կանանց իրավունքների բարելավման բնագավառում ներդրումները խաղաղության եւ բարգավաճման հասնելու ՛՛ամենավստահելի ուղին է՝՝։

Ավելի վաղ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, թե խաղաղության ու կայունության կարելի է հասնել միայն, երբ կանայք դիտվեն որպես իրավահավասար գործընկերներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի համաձայն, ՄԱԿ-ի նպատակները ՛՛վտանգվում են՝՝, որովհետեւ կանայք դեռեւս գտնվում են նյութապես անապահով վիճակում եւ ենթարկվում են խտրականության։

Կանանց միջազգային օրվա տոնը առաջին անգամ նշվել է Միացյալ Նահանգներում, 1909 թվականին։ Դրանից երկու տարի անց, ավելի քան մեկ միլիոն մարդ էր մասնակցել Ավստրալիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեցարիայում Կանանց օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին։

XS
SM
MD
LG