Մատչելի հղումներ

Ալ-Քաիդայի ամերիկացի գործակալը՝ ձերբակալված Պակիստանում



Պակիստանի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են ալ-Քաիդայի ամերիկացի մի գործակալի։ Սակայն նրանք չեն տեղեկացնում, թե արդյոք ձերբակալվածը Ադամ Գադահն է, թե՝ ոչ։ Վերջինս ԱՄՆ-ում փնտրվում է դավաճանության մեղադրանքներով։


Պակիստանի պաշտոնատար որոշ անձինք ասում են, թե Քարաչի նավահանգստային քաղաքում ձերբակալված անձնավորությունը կրում է Աբու Յահյա Մաջադին ալ-Ադամ անունը։
Անվան չնչին այս նմանությունը կասկածներ է առաջ բերում, որ նա ինքը Ադամ Գադահն է։

Կալիֆորնիայում ծնված 31 ամյա Գադահնը ալ-Քաիդայի խոսնակն է, որը բազմիցս է հայտնում է ալ-Քաիդայի տեսաերիզներում՝ կոչ անելով մահմեդականներին նոր հարձակումներ իրականացնել ընդդեմ ԱՄՆ-ի ու եւրոպական երկրների։

ԱՄՆ-ի իշխանությունները մեկ միլիոն դոլարի պարգեւ են խոստացել նրանց, ովքեր կարեւոր տեղեկություններ կհաղորդեն Ադամ Գադահնին ձերբակալելու համար։

XS
SM
MD
LG